ԱՄՆ Սենատի մի շարք անդամներ պատրաստվում են զրկել Թրամփին ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունից
Ամերիկյան մի քանի սենատորներ պատրաստվում են միջոցառումներ ձեռնարկել՝ թույլ չտալու համար երկրի նախագահ Դոնալդ Թրամփին քննարկման դնել օրինագիծը, համաձայն որի՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները չեղարկելու համար իրեն՝ որպես նախագահի, այլևս պետք չի լինի Կոնգրեսի թույլտվությունը, հաղորդում է CNN-ը։
Բացի այդ, CNN-ի թղթակիցներից մեկին հաջողվել է ծանոթանալ փաստաթղթի տեքստին։ Նշվում է, որ եթե Սպիտակ Տունը որոշի գնալ այդ քայլին, ապա անհրաժեշտ կլինի կոնգրեսականներին ներկայացնել զեկույց՝ մանրամասն տվյալներով, որը կհիմնավորի այդ քայլը։
Հեղինակներն են հանրապետական Լինդսի Գրեմը և դեմոկրատ Բեն Քարդինը։ Հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ սենատորներից շատերը կաջակցեն այդ օրինագծին։