1435 դիտում
22:00 09-12-2015
Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն Մինսկում
Դեկտեմբերի 7-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, կայացավ երկրաշարժի 27-րդ տարելիցին նվիրված սգո արարողություն` Բելառուսում Հայաստանի դեսպանության անձնակազմի և հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ հայ ժողովրդի համար 1988թ.-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, նշեց վերածնվելու ու ապաքինվելու նրա անկոտրում կամքը, ներկայացրեց անկախ Հայաստանի անցած ուղին և ներկա իրավիճակը:
Այնուհետև, արարողության մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին հուշաքարին և մեկ րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը: Եկեղեցու սպասավորների կողմից անցկացվեց երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն:
Նմանատիպ նյութեր
1286 դիտում
23:00 07-12-2015
Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն Մոսկվայում
1527 դիտում
15:51 08-12-2015
Բաթումում տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն
2169 դիտում
15:10 07-12-2019
ԱԺ նախագահը Վանաձորում մասնակցել է երկրաշարժի զոհերի ոգեկոչման կարգին
Այս բաժնից
784 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
724 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
844 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին