1527 դիտում
15:51 08-12-2015
Բաթումում տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն
Դեկտեմբերի 6-ին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում, կիրակնօրյա ավանդական Սուրբ Պատարագից հետո տեղի ունեցավ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման կարգ, որն անցկացրեցին այս օրերին Բաթումում գտնվող Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլի նահանգի հայ եկեղեցիների տեսուչ Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը և աջարահայոց հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը:
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և Գերաշնորհ Վազգեն Սրբազանը իրենց ելույթներում անդրադարձան երկրաշարժի ահավոր հետևանքների, համայն աշխարհի կողմից աղետի գոտում հատկացված անգնահատելի օգնությանը:
Այնուհետ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը և մյուս ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ:
Նմանատիպ նյութեր
1286 դիտում
23:00 07-12-2015
Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն Մոսկվայում
1432 դիտում
22:00 09-12-2015
Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն Մինսկում
Այս բաժնից
859 դիտում
21:35 29-01-2025
Իսրայելը կազատի 110 պաղեստինցի բանտարկյալների
1843 դիտում
18:32 29-01-2025
Վանա լճում ջրի մակարդակն օր օրի իջնում է
979 դիտում
22:54 28-01-2025
Ադրբեջանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ