1465 դիտում
21:10 09-12-2015
ԼՂՀ Ազգային Ժողովում շարունակվել են 2016թ. բյուջեի նախագծի քննարկումները խմբակցություններում
Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որը վարում էր խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը:
Օրակարգում «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի քննարկումն էր: Խմբակցության անդամների` ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանին առաջադրած հարցերը քաղպաշտպանության, տնտեսության, բյուջետային քաղաքականության և մշակույթի ոլորտներից էին:
Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որը վարում էր խմբակցության քարտուղար Ալյոշա Գաբրիելյանը:
Քննարկվող թեման կրկին «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն էր:
Հուշարձանների պահպանության, ջրամատակարարման, երիտասարդ ընտանիքների վարկավորման, հանքարդյունաբերության և այլ բնագավառների վերաբերյալ էին խմբակցության անդամների` ֆինանսների նախարարին ուղղած հարցերը:
«ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի մասին խմբակցություններում քննարկումները եզրափակվեցին «Վերածնունդ» խմբակցության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստով, որը վարում էր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:
Պատգամավորի առաջադրած հարցերը վերաբերում էին տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորմանը, առողջապահության ու մշակույթի ոլորտներին:
Հիշեցնենք, որ «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախնական քննարկումը կեզրափակվի դեկտեմբերի 11-ին` ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Նմանատիպ նյութեր
1684 դիտում
22:23 30-10-2014
Ազգային ժողովում շարունակվել են «ՀՀ 2015 թ.պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
8370 դիտում
16:29 02-12-2017
Արցախի Ազգային ժողովում շարունակվել են 2018 թվականի բյուջեի նախագծի շուրջ քննարկումները
Այս բաժնից
424 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1033 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
712 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել