1739 դիտում
21:40 31-10-2014
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2015 թ.պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015 թ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելիք ֆինանսական ցուցանիշները: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ 2015 թվականին սոցիալական ոլորտի պաշտպանության ծախսերը կկազմեն 385 մլրդ 580 մլն դրամ:
Նա տեղեկացրել է նաեւ, որ 2015 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը պակաս չի լինելու 55.000 դրամից:
Մասնավորապես նա նշել է, որ քաղաքացիական ծառայողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը 2015 թվականի հուլիսի 1-ից նախատեսված է բարձրացնել մինչեւ 300 հազ դրամ:
Ծրագրված է սպայական անձնակազմի եւ նրանց ընտանիքի անդամների տրվող վճարների համար հատկացնել 20 մլրդ 918.4 մլն դրամ: Միջին ամսական կենսաթոշակը, որն այսօր 61հազ 447 դրամ է, նախատեսվում է բարձրացնել 14 տոկոսով, իսկ 20 հազ.
դրամ կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 14 տոկոսով:
Աշխատանքային կենսաթոշակը 36000 դրամի փոխարեն կհասցվի 41000 դրամի: 2015 թվականին, ըստ փոխնախարարի, կպահպանվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը: Հղիության եւ ծննդաբերության նպաստի համար նախատեսված է հատկացնել 5 մլրդ 887 մլն դրամ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ 2015 թվականին նախատեսված է իրականացնել 72 ծախսային ծրագիր: Նախարարի խոսքով՝ 2015թվականին եւս կառավարության համար առաջնային է լինելու կենսաթոշակների աստիճանական բարձրացումը: 2015 թվականի հունվարի 1-ից, ըստ նախարարի, կենսաթոշակների չափը կավելանա 2000 դրամով, զինվորական ենսաթոշակները եւս կբարձրանան:
2015-ին, ըստ Արտեմ Ասատրյանի, ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը կկազմի 104 հազ, կշարունակվի ավանդների փոխհատուցումը: Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Մարտուն Գրիգորյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Համատեղ նիստի
ընթացքում քննարկվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներին հատկացվելիք ֆինանսական միջոցները: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է ՀՀ բյուջեից տվյալ ոլորտներին հատկացվող գումարները եւ ծրագրերը:
Պավել Սաֆարյանի խոսքով՝ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով գյուղատնտեսության ոլորտին նախատեսվում է հատկացնել 16,594.5 միլիոն դրամ: ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ ծախսերի ավելացումը կազմում է 1,498.5 միլիոն դրամ կամ 9.8 տոկոս:
Համատեղ նիստի ավարտին ոլորտների պատասխանատուները պատասխանել են
պատգամավորների հարցերին:
Նմանատիպ նյութեր
1684 դիտում
22:23 30-10-2014
Ազգային ժողովում շարունակվել են «ՀՀ 2015 թ.պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»