211652_close_icon
views-count25457 դիտում article-date 16:32 08-12-2015

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են MAN մակնիշի բեռնատարն ու Toyota Prado-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 148-րդ կմ հատվածում բախվել են 66-ամյա Աշոտ Մարգարյանի վարած Toyota Prado մակնիշի 17 RR 707 համարանիշի և 31-ամյա Աշոտ Աբրահամյանի վարած MAN մակնիշի 612 ՕR 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, 13-ամյա Սյուզի Գրիգորյանը քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն, իսկ Toyota-ի վարորդ Ա. Մարգարյանին ավտոմեքենայից դուրս են բերել Վայքի հրշեջ-փրկարարները, ով նույնպես տեղափոխվել է Վայքի հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները: Հրշեջ-փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարել է հրամանատար Ռուստամ Զոհրաբյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` dատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր