21458 դիտում
11:46 20-03-2023
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են ՌԴ քաղաքացու Toyota Prado-ն ու Վրաստանի քաղաքացու DAF բեռնատարը․ Prado-ն գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 16:50-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 48-ամյա Վաչագան Ծառուկյանն, իր վարած Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 145 կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գոգի Լոմջառիայի վարած DAF մակնիշի բեռնատարին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ բախման հետևանքով Prado-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով Prado-ի ուղևորներ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ 21-ամյա Դիաննա Չ․-ն և 43-ամյա Երազիկ Ծ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել ու հերթապահություն են իրականացրել Շիրակի մարզի գումարտակի պարեկներ Վարդան Հովհաննիսյանն ու Տիգրան Ղազարյանը։
Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1834 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)