727 դիտում
17:47 07-12-2015
Դեսպան Վարդանյանը Հանոյում մասնակցեց սննդի երրորդ միջազգային փառատոնի բացման արարողությանը
Դեկտեմբերի 5-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը Հանոյում մասնակցեց «ԱՍԵԱՆ-ի համայնքը և միջազգային ընկերները» անվանումը կրող սննդի երրորդ միջազգային փառատոնի բացման արարողությանը:
Փառատոնի բացման արարողությանը ներկա են եղել նաև Վիետնամի առաջին տիկին Մայ Թի Հանը, Վիետնամի ԱԳ նախարարի կինը՝ Նգույեն Նգույետ Նգան, Հանոյում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Վիետնամի առաջին տիկին Մայ Թի Հանի հետ առանձնազրույցում դեսպան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և ընդգծեց, որ սննդի միջազգային փառատոնը բոլոր մասնակիցներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Վիետնամի և գործընկեր երկրների սննդի արտադրությանը: Դեսպան Վարդանյանը հույս հայտնեց, որ նման փառատոնների անցկացումը իր դրական ազդեցությունը կունենա ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների և գործընկեր երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդման համար:
Նմանատիպ նյութեր
943 դիտում
17:38 24-09-2015
Դեսպան Չիտեչյանը մասնակցեց «Ֆրանսիա-Հայաստան միջազգային ցանց» ասոցիացիայի պաշտոնական մեկնարկի արարողությանը
Այս բաժնից
895 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին
988 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան