Տաջիկստանում ուժգին՝ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Տաջիկստանում այսօր տեղի է ունեցել հզոր՝ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Դուշանբեից 363 կմ հեռավորության վրա:
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: