Ինդոնեզիայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր Ինդոնեզիայի Յավա կղզու ափամերձ տարածքում տեղի է ունեցել 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Էպիկենտրոնը գտնվել է Ադիպալա բնակավայրից 39 կմ դեպի հարավ-արևելք:
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ դեռևս հայտնի չեն: