211652_close_icon
views-count3394 դիտում article-date 10:36 07-12-2015

Հակառակորդի կողմից վիրավորված 20-ամյա Վարազդատն այս շաբաթ պետք է զորացրվեր. նոր մանրամասներ

Հակառակորդի հրետակոծության հետեւանքով վիրավորված զինծառայող, 20-ամյա Վարազդատ Խաչատրյանը եւս այս շաբաթ պետք է զորացրվեր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին փոխանցեցին նրա ընկերները: Նա Մասիսից է: Տղայի վիճակը ծանր է: Հնարավոր է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական հոսպիտալից Վարազդատին տեղափոխեն Երեւան: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել էր շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /69 արկ/, 82 /229 արկ/, 120 /40 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /142 արկ/ և ՌՊԳ-7 /1 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել էր ավելի քան 3500 կրակոց: Հակառակորդը կիրառել էր նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք /24 արկ/: Հակառակորդի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր