211652_close_icon
views-count20244 դիտում article-date 12:25 04-12-2015

Լուսադեմին հակառակորդի գնդակից զոհված 20-ամյա Էրիկը այսօր պետք է զորացրվեր. հարազատներն անհամբեր սպասում էին նրա վերադարձին. հայրն էլ 2 տարի առաջ է հանկարծամահ եղել

Լուսադեմին հակառակորդի գնդակից զոհված 20-ամյա Էրիկը պետք է այսօր զորացրվեր: Հարազատները պատրաստված եւ անհամբերությամբ սպասում էին նրա՝ տուն վերադառնալուն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շաքիի գյուղապետ Վահան Ղազարյանը: Նա նշեց, որ Էրիկի հայրն էլ 2 տարի առաջ է հանկարծամահ եղել: «Անապահով ընտանիք է: 5 երեխա են՝ 4 եղբայր, 1 քույր: Էրիկը ընտանիքի փոքրն էր: Չարչարվող, ապրող ընտանիք են: Այս նորությունից բոլորս ենք ցավ ապրում»,- ավելացրեց գյուղապետը, ով եւս դժվարանում էր խոսել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր