211652_close_icon
views-count1810 դիտում article-date 11:00 07-12-2015

Դեկտեմբերի 7-ը դրոշմված է յուրաքանչյուր գյումրեցու կենսագրության մեջ. ավերիչ երկրաշարժից անցել է 27 տարի

Տարիների չամոքվող վիշտ ու ավերածություններ պատճառած 88-ից անցավ 27 տարի: Քառորդ դարից ավելի հիշողությունը լի է ցավով ու կսկիծով, քանզի մեր քաղաքի պատմության ամենավշտալի էջը` Դեկտեմբերի 7-ը, դրոշմված է յուրաքանչյուր գյումրեցու կենսագրության մեջ: 88-ի ավերիչ երկրաշարժը միավորեց ոչ միայն հայերիս, այլև համաշխարհային մարդկությանը, ովքեր աղետից ժամեր անց արդեն մեր կողքին էին: Խոնարհվելով հազարավոր անմեղ զոհերի հիշատակի` այսօր մեր պարտքն է նաև երախտիքի խոսքն ուղղել նրանց, ովքեր ծանր պահերին օգնության ձեռք մեկնեցին գյումրեցուն և օգնեցին քաղաքի վերականգնմանն ու կառուցմանը: Չսպիացած վերքերով Գյումրին վեր է հառնում` նախանշելով հպարտ գյումրեցու անկոտրում կամքն ու արարելու ձգտումը: Սիրելի գյումրեցիներ, աղետի տարելիցի օրը, առավելապես գիտակցելով միասին մեր քաղաքը կառուցելու և շենացնելու բարձր պատասխանատվությունը, մաղթում եմ բոլորիս համբերություն, տոկունություն և անսասան կամք: [b]Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան[/b] Հիշեցնենք, որ ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյանին: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժը ընդգրկել էր ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 8 բալ և ավելին, ընդգրկել էր երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել էին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթեւան էին մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել էին 12500 մարդ, զոհերի թիվը կազմել էր 25000 մարդ: Զոհեր շատ էին եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) եւ Սպիտակում (4հազ) մարդ:

Նմանատիպ նյութեր