Վանաձոր քաղաքում բացվել է ՀՀ փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչության գրասենյակ
Վանաձոր քաղաքում Մյասնիկյան 6/37 հասցեում երեկ՝ դեկտեմբերի 3-ին, բացվել է ՀՀ փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչության գրասենյակը: Այս հասցեում գործելու են հանրային պաշտպանի գրասենյակի Լոռու մարզի վարչական տարածքում գործող հանրային պաշտպանները, Լոռու մարզային համակարգողը, ինչպես նաև Հյուսիսային ներկայացուցչության ղեկավարը:
Փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչությունը հանդիսանում է առանձնացված ստորաբաժանում, որը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում կոչված է ներկայացնելու ՀՀ փաստաբանների պալատի շահերը, իր իրավազորության ներքո իրականացնել ՀՀ փաստաբանների պալատի մարզային քաղաքականությունը:
Հյուսիսային ներկայացուցչության կառավարման մարմինը ներկայացուցչության ղեկավարն է: 2014թ. սեպտեմբերից այդ պաշտոնը
զբաղեցնում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
Հյուսիսային ներկայացուցչության հիմնական նպատակներն են` համախմբել Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքներում գործունեություն ծավալող ՀՀ փաստաբաններին, վեր հանել նրանց մոտ մասնագիտական գործունեության ընթացքում առաջացող խնդիրները և ներկայացնել Փաստաբանների պալատին:
Ներկայացուցչության տարածքում գործում են 94 փաստաբաններ (48-ը՝ Լոռու, 37-ը` Շիրակի, 9-ը` Տավուշի մարզերում), որոնցից 9-ը՝ հանրային պաշտպաններ են: