ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի փաստաբանների միության 10-ամյակին նվիրված միջոցառմանը
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը, 2015թ. նոյեմբերի 7-9 Թբիլիսի քաղաքում, մասնակցել է Վրաստանի փաստաբանների միության 10-ամյակին նվիրված միջոցառմանը:
Նշված միջոցառմանը մասնակցում էին Բելառուսի փաստաբանների միության նախագահ Վիկտոր Չայչիցը, Ուկրաինայի փաստաբանների պալատի նախագահ Լիդիա Իզովիտովան, ինչպես նաև Եվրոպայի փաստաբանական համայնքների միության (CCBE) նախագահ Մարիա Սլազակը: