ՀՀ փաստաբանների պալատը կընդունի Մոսկվայի փաստաբանների պալատի պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը մայիսի 5-ին կհյուրընկալի Մոսկվայի փաստաբանների պալատի պատվիրակությանը, որի կազմում կլինեն Մոսկվայի փաստաբանների պալատի նախկին նախագահ, այժմ՝ նույն պալատի առաջին փոխնախագահ, փաստաբան՝ Հենրի Րեզնիկը, Մոսկվայի փաստաբանների պալատի փաստաբան, որակավորման հանձնաժողովի անդամ Նիկոլայ Կիպնիսը և Մոսկվայի փաստաբանների պալատի փաստաբան Յուրի Չանչուրյանը։
Մոսկվայի փաստաբանների պալատի պատվիրակությունը կհանդիպի ՀՀ փաստաբանների հետ, քննարկման առարկա դարձնելու փողերի լվացման դեմ պայքարի հարաբերություններում փաստաբանների դերին և գործառույթներին, փաստաբանական գաղտնիքի որոշ դրույթներին, փաստաբանական հարցումներին պատասխանելու խնդիրին, Հայաստանում և Ռուսաստանում հանրային պաշտպանության ինստիտուտի առանձնահատկություններին, ինչպես նաև երկու երկրների փաստաբանական գործունեության արտոնագրերի փոխճանաչման հարցերին վերաբերող հիմնախնդիրները: