Արարատում բացվել է Փաստաբանների պալատի մարզային համակարգողի գրասենյակ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Արարատի մարզպետարանի միջև այսօր՝ 2014թ. հոկտեմբերի 16-ին, ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Արարատի մարզում գործելու է ՀՀ փաստաբանների պալատի Արարատի մարզային համակարգողի գրասենյակը: Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, մարզային խնդիրների համակարգման գծով ՓՊ նախագահի տեղակալ Մելանյա Առուստամյանը, փաստաբաններ և մարզպետարանի աշխատակիցներ:
Արարատի մարզի գրասենյակ չունեցող փաստաբաններին Մարզպետարանը տրամադրել էր գրասենյակ, որը ՀՀ փաստաբանների պալատն իր միջոցներով կահավորել էր և ապահովել գույքով ու տեխնիկայով:
Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Արա Զոհրաբյանը և Ռուբիկ Աբրահամյանը մասնակցել են գրասենյակի բացման արարողությանը:
Փաստաբաններն այսուհետ Արարատի մարզում ամսական առնվազն մեկ անգամ անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրելու մարզի բնակիչներին:
Երկու կառույցների ղեկավարներն էլ ողջունել են այս նախաձեռնությունը: Ռուբիկ Աբրահամյանն իր գոհունակությունն է հայտնել մեկնարկող այս ծրագրի առթիվ և հայտնել.