Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել «Չելսի»
ՊՍԺ-ի 34-ամյա հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը կարող է հաջորդ ամռանը դառնալ Լոնդոնի «Չելսիի» խաղացող: Նշենք, որ շվեդ հարձակվողը «Ինտերում» արդեն խաղացել է Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ:
Նշվում է, որ Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան փորձել է իր հաճախորդի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ համաձայնության հասնել ՊՍԺ-ի հետ, իսկ ամռանը Իբրահիմովիչի հետ նույնիսկ այցելել է ֆրանսիական ակումբի սեփականատեր շեյխ Նասեր Ալ-Հելաիֆին, սակայն բանակցությունները արդյունք չեն տվել:
Ամենայն հավանականությամբ, շվեդ ռմբարկուն մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ՊՍԺ-ից:


