Զլատան Իբրահիմովիչը կարող է վերդառնալ «Յուվենտուս»
Մարզիչ Ստեֆան Հանսոնը, ով ժամանակին Զլատան Իբրահիմովիչի հետ աշխատել է «Մալմյո»-ում, հայտնել է, որ շվեդ ռմբարկուն մտածում է «Յուվենտուս» վերադառանալու մասին:
«Մի քանի օր առաջ մենք խոսեցինք Skype-ի միջոցով, և նա ինձ հայտնեց, որ մտածում է «Յուվենտուս» վերադառնալու մասին: Եթե ոչ այս, ապա հաջորդ տարի: Սակայն նրա որոշումը կապված չէ մեծ գումարներ աշխատելու ցանկության հետ»,- շվեդ մասնագետի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:
Հարկ է հիշեցնել, որ Իբրահիմովիչը իտալական ակումբի գույները պաշտպանել է 2004-2006 թթ ընկած ժամանակահատվածում: