211652_close_icon
views-count2090 դիտում article-date 18:30 07-07-2015

Իբրահիմովիչը ՊՍԺ-ից կարող է տեղափոխվել «Ռեալ»

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբիահիմովիչը կարող է կարիերան շարունակել «Ռեալում»: Անցած հանգստյան օրերին «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերես հանդիպել է ՊՍԺ-ի ներկայացուցիչ Մոհամադ բին Համադ Ալ-Տանիի հետ և հետաքրքրվել շվեդ հարձակվողով: Բացառված չէ, որ Իբրահիմովիչը հաջորդ մրցաշրջանում հեռանա ՊՍԺ-ից, քանի որ չի ընդունել իրենց առաջարկված նոր պայմանագիրը: Փարիզյան ակումբի ղեկավարությունը մտածում է արդեն այս մրցաշրջանից առաջ վաճառել ֆուտբոլիստին: «Ռեալը» պատրաստ է Իբրահիմովիչի աշխատավարձը բարձրացնել մինչև տարեկան 12 միլիոն եվրո, իսկ նրա տրանսֆերի համար ՊՍԺ-ին վճարել 6 միլիոն եվրո:

Նմանատիպ նյութեր