211652_close_icon
views-count718 դիտում article-date 15:24 01-12-2015

Տոռիտա դի Սիենայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 23-ին Իտալիայի Տոռիտե դի Սիենայի համայնքային իշխանության կազմակերպմամբ և Իտալիայում ՀՀ դեսպանության, Տոսկանային նահանգային իշխանության և Սանտ Էդիջիոյի համայնքի հովանավորությամբ «Տեատրո դելլի Օսկուրիում», որը Իտալիայի ամենահին ակադեմիաներից մեկն է, կայացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ հրատարակված «Հայերի նահատակությունը» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է հանրային դիվանագիտության մեջ մեծ ավանդ ունեցող Սանտ Էջիդիո համայնքի նախագահ Մարկո Իմպալիացցոն: Գրքի շնորհանդեսին ելույթներ ունեցան Տոսկանայի նահանգային խորհրդի նախագահ Էուջենիո Ջիանին և փոխնախագահ Մոնիկա Բարնին, Սիենայի արքեպիսկոպոս Մոնսինյոր Ստեֆանո Մանետին և Տոռիտա դի Սիենայի համայնքապետ Ջիակոմո Գրացին: Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Պերուջիայի օտարերկրացիների համալսարանի պրոֆեսոր Ֆեդերիկա Գուացինին և գրքի հեղինակ Մարկո Իմպալիացցոն բանախոսեցին Հայոց ցեղասպանության, թուրքական ժխտողականության և մարդկության դեմ նոր ոճիրների կանխարգելման թեմաների շուրջ: [img]/ups/images/0747643001448963550222436.jpg[/img]

Նմանատիպ նյութեր