211652_close_icon
views-count3972 դիտում article-date 23:29 02-09-2019

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Հարսանյաց ծեսն ու Կոմիտասը» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին և միության 15-րդ տարեդարձին

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Հարսանյաց ծեսն ու Կոմիտասը» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին և միության 15-րդ տարեդարձին: Մինչ օրս ՆԱՄ-ի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ լույս են տեսել արվեստի վերաբերյալ բազմաթիվ գրքեր, ալբոմներ, տեսասկավառակներ և ձայնասկավառակներ. այս անգամ «Նարեկացի» արվեստի միության քայլերն ուղղված են հանճարեղ Կոմիտասի հարսանեկան երգերի շարքին: Միության կողմից հրատարակված «Հարսանյաց ծեսն ու Կոմիտասը» գրքում ներառված են հարսանյաց հանդեսի մի տարբերակ՝ համահունչ այսօրվա պահանջներին, հարսանյաց ավանդական ծեսի նկարագրություն (Ա. Շահնազարյանի «Կոմիտաս» գրքից), հատվածներ Երվանդ Լալայանի «Ազգագրական հանդեսի» առաջին հատորից և Կոմիտասի գրառած հարսանյաց երգերը: Գիրքը կազմեց Արթուր Շահնազարյանը Երաժշտական խմբագիր՝ Լուսինե Ազարյան Գրքում զետեղված նկարների հեղինակ՝ Մարտին Ակողլյան Ձայնագրություններ • երգիչ կատարողներ՝ Լուսինե Ազարյան, Էդգար Խաչատրյան, Արսեն Համբարյան, Անուշ Ստեփանյան • գործիքային կատարումներ՝ «Նարեկացի» նվագախմբի մենակատարներ՝ գեղ. ղեկ., թառահար Արտեմ Խաչատուր Կարեն Մելքոնյան – բլուլ Էրիկ Հովհաննիսյան – քամանչա Աննա Համբարձումյան – սանթուր Սուսաննա Մանասերյան – քանոն Գագիկ Հակոբյան – դուդուկ [b]Մուտքն ազատ է: Հեռ. +374 10 580105 Հարգանքներով՝ «Նարեկացի» արվեստի միություն Լրատվության և PR բաժին[/b]

Նմանատիպ նյութեր