6104 դիտում
17:46 21-04-2021
Շնորհանդես ու ցուցադրություն մեկ վայրում. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումն ու գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գրեթե 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1,5 հայ է բնաջնջվել, տեղահանվել հայրենիքից: Ապրիլի 24-ը պայմանականորեն է Ցեղասպանության օր համարվում, քանի որ 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնապոլսում ձերբակալվել է շուրջ 600 հայազգի մտավորական։
Այսօր ողջ հայությունը հարգում է նահատակված հայերի հիշատակը: Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին:
Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են նախատեսված արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական, քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ: Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է: Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև: Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան եւ մյուս ողբերգությունները: Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Աշխարհի մոտ երեք տասնյակ երկրներ տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն:
Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ: Հայոց ցեղասպանության ականատեսների հուշերի և իրողության մասին գրվել են ինչպես տեղական մամուլում ու գրքերում, այնպես էլ օտարերկրացիների հուշերում ու հոդվածներում: Այսպիսով՝ կապված սրա հետ սույն թվականի ապրիլի 21-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի կայքից`http://www.genocide-museum.am/arm/ կայքում տեղադրյված էր մի հետաքրքիր ու հիշարժան տեղեկություն գրքի շնորհանդեսի ու ցուցահանդեսի մասին: Մի քանի խոսքով ներկայացնեմ ցուցահանդեսն ու գրքի մասին հարցազրույցը հեղինակ, Ապրիլի 21-ին,«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը:Նախքան ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ մամլո ասուլիս,որտեղ մասնակցեցին թանգարանի տնօրեն Հարություն Մարությանը, թանգարանային գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը և գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:
Մամուլի ասուլիսի ընթացքում օրվա բանախոսները ներկայացրեցին 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները՝ներկայացնելով տարբեր տեսանկյուններից, խոսելով համագործակցության, գիտաժողովների կազմակերպման, հրատարակությունների,ինչպես նաև թանգարանի այցելության մասին: Ասուլիսի վերջում նրանք պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին՝ ներկայացնելով առաջիկա ծրագրերն ու անելիքները: Այնուհետև տեղի ունեցավ յուրօրինակ ու բովանդակալից ցուցադրության բացումն,որտեղ ներկայացված էին Հայոց ցեղասպանությունը վերապրածների, այդ թվում նաև Հայոց Ցեղասպանության Թանգարան Ինստիտուտի աշխատակիցների, ընտանիքների պատմությունները (շուրջ երեք տասնյակ): Ցուցադրությանը ներկա էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ,մտավորականներ, պատմաբաններ և այլք:Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հարություն Մարությանն, ով հակիրճ ներկայացրեց ցուցահանդեսն ու դրա նպատակը:Ելույթ ունեցավ նաև ցուցահանդեսի համակարգող Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԺՑԿ բաժնի ղեկավար Սեդա Պարսամյանն, ով խոսեց հավաքածուների ու ցուցադրության մասին՝շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներ:
Ցուցադրության բացման արարողության վերջում Հարություն Մարությանը նշեց, որ սա յուրահատուկ է նրանով,որ այցելուներին վերապրողների մասին պատմելու և ներկայացնելու են ոչ միայն թանգարանի աշխատակիցներն, այլ նրանց ընտանիքի անդամներն ու հարազատները: Մոտենալով յուրաքանչյուր ցուցափեղկի ու պաստառի մոտ ակամայից լսում էինք վերապրողի պատմությունը՝տեղափոխվելով նրա ապրած ժամանակաշրջանը՝ պատկերացում կազմելով ցեղասպանության անդառնալի հետևանքների մասին:
Այսպիսով՝պատմությունները, որոնք շրջանառության մեջ են դրվում առաջին անգամ, որոնք ուղեկցվեցին Հայոց Ցեղասպանության Թանգարան Ինստիտուտի ֆոնդերում պահվող բնօրինակ բացառիկ իրերով՝ լուսանկարներով, փաստաթղթերով, ընտանեկան մասունքներով և այլ նյութերով: Ներկայացված են նաև հատվածներ Հայոց ցեղասպանությունը վերապրածների տեսաձայնագրություններից: Ցուցադրությանը ներկա էին ԱՄՆ-ից, Կիպրոսից, Արգենտինայից, Ֆրանսիայից և այլ երկրներից ժամանած, ինչպես նաև Հայաստանում հաստատված վերապրողների ժառանգները, ովքեր անձամբ ներկայացրեցին իրենց ընտանիքի անցած դժվարին ուղին: Նշեմ, որ ցուցադրությունը կգործի մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը:Ցուցադրության բացմանը զուգահեռ տեղի ունեցավ ներկայացվող ընտանիքներից մեկի՝ մալաթիացի Թևեքելյան ընտանիքի պատմությանը նվիրված գրքի շնորհանդեսը:Գրքի հեղինակը հայոց ցեղասպանությունը վերապրողներից Մանվել Թևեքելյանի թոռ Անժել Թևեքելյան է: Շնորհանդեսից հետո զրուցեցինք Անժել Թևեքելյանի հետ: Ծնվել է 1985 թվականին Լենինականում (այժմ՝Գյումրի):Արմատներով պատմական Մալաթիայից է:Միջոցառումների վերջում վերապրողների ընտանիքներին ի նշանավորումն թանգարանի հետ համագործակցության տնօրինության կողմից հանձնվեցին շնորհակալագրեր:
-Մի քանի խոսքով խնդրում եմ ներկայացրեք գիրքը.
Խարբերդ նահանգի Մալաթիա քաղաքում բնակվող Հարություն Թևեքելյանից սերող մեր գերդասատանի, Հին Մալաթիայի ու նրա բնակիչների, նրանց կենցաղի ու սովորությունների, արևմտահայությանը, մալաթիացիներին, նաև մեր գերադաստանին պատուհասած աղետի ու ցեղասպանությունից հրաշքով փրկված Թևեքելյանների մասին է պատմում գիրքը։ 16անդամներից վերապրել են 5հոգի, ովքեր էլ սփռվեցին ամբողջ աշխարհով մեկ:
–Իսկ ի՞նչ ուղերձ ունի գիրքը:
-Ովքեր են Թևեքելյանները ինչ հետաքրքիր դեպք կպատմեք ձեր գերդաստանի կյանքից
Թևեքելյանները բավականին ճանաչված էին Մալաթիայում: Մինչև ցեղասպանությունը Թևեքելյան եղբայրներն իրենց ընտանիքներով ապրում և աշխատում էին միասին: Ունեին մեկ ընդհանուր գործ. կտավ էին ներկում ու վաճառում սեփական խանութում: Փողոցը, որտեղ գտնվում էր Թևեքելյանների տունը, կոչվում էր Չորբաջի-Բաբուքլու, սակայն ի պատիվ Համբարձումի, որը ոչ միայն հաջողակ առևտրական էր, այլև տեղական իշխանության ներկայացուցիչ, տեղացիները կոչում էին նաև Թևեքելյան:Գաղթի ճանապարհին պապիկս՝ Մանվելը, կորցնում է հարազատներին Ալմալօղլու կոչվող վայրում, նրան մի թուրք պաշտոնյա իր տուն է տանում և որոշ ժամանակ պահում նկուղում, քանի որ «գյավուր» թաքցնելու համար խստագույն պատիժ էր սահմանված: Թուրք պաշտոնյայի կարգադրությամբ Մանվելին կերակրում են, հագուստ տալիս և դրա դիմաց մանր տնային գործեր հանձնարարում: Փետրվարյան մի ցուրտ առավոտ թուրքերի տներում խուզարկություններ են սկսվում: Թուրք պաշտոնյան Մանվելին իջեցնում է հորի մեջ, ծածկում ծղոտով ու լաթերով: Ոստիկանները, կասկածելի ոչինչ չգտնելով, հեռանում են: Տասներկու ժամ հորում մնացած Մանվելին դուրս են բերում գրեթե կիսամեռ: Թուրքը, օղիով շփելով երեխայի ցրտահարված մարմինը, փրկում է նրան: Որոշ ժամանակ անց նա Մանվելին հանձնում է ամերիկյան մի որբանոց: Բաժանումը շատ հուզիչ է լինում. էֆենդին ամուր գրկում է Մանվելին, շոյում գլուխը, համբուրում այտերը և ականջին շշնջում. «Ես հայ եմ, որդի՛ս, ոչ ոք չգիտի այդ մասին, չմոռանաս ինձ, հիշիր քո աղոթքներում...»:
-Ինչ նորության կհանդիպի ընթերցողը ձեր աշխատության մեջ-
Ինչպես յուրաքանչյուր վերապրողի հուշ յուրահատուկ է իր պատմություններով, բավականին տեղեկություններ կան տեղանունների և անձնանունների մասին: Գիրքը տարբերվում է մյուս հուշերից, որ ներկայացվում է թե ինչպես են վերաբերվում Լենինականում հայրենադարձներին: Սկզբում փորձում են ծաղրել, բայց իրենք են երբեմն ծաղրանքի ենթարկվում: Հայերի տարանջատումներն են՝ <<ախպար>> և <<տեղացի>> անվանելով միմյանց, չգիտակցելով, որ նույն հայն են: Ժամանակի հետ միմյանց հարմարվեցին և հարգեցին:
Կնշե՞ք գրքից մի քանի առավել ուշագրավ վկայություններ:
Փոքրիկ հատված գրքից.Շուտով հերթը հասավ Խարբերդ-Մալաթիա ճանապարհի շինարարությանը մասնակցող հայերին՝ 1700 երիտասարդ, գրեթե բոլորը ունևոր ընտանիքների զավակներ՝ լավ ապրած, կրթված, ուսումնատենչ, իսկ հիմա՝ կիզիչ արևի տակ բանելուց կես դարձած ուրվականներ: Ենիչերիների արյունոտ թաթը նրանց էլ գտավ: Իհարկե, քաղաքից եկող սոսկալի լուրերը հասնում էին նրանց ականջին, բայց թաքուն հույս էին փայփայում՝ մտածելով. «Մենք իրենց համար ճանապարհ ենք շինում, մեզ հո չե՞ն տանի...»: Տարա՛ն: Առանց բացատրության բոլորի ձեռքերը րոպեների ընթացքում կապկպեցին ու քարշ տվեցին քաղաքի հակառակ կողմը, ոչ թե բանտի ուղղությամբ: Ինքնապաշտպանության համար ոչինչ չկար, իրենք էլ շատ էին երիտասարդ, կյանքի փորձ չունեին:
– Ո՞ւր եք մեզ տանում,– շփոթված հարցնում էին նրանցից ոմանք:
– Ձեզ տանում ենք հացահատիկի դաշտերը՝ աշխատելու,– քմծիծաղ էր տալիս ենիչերիներից մեկը:
Մյուսը թե՝ Մեհմեդ բեկը ուզում է տեսնել ձեզ, նրա մոտ ենք տանում:
Հինգ ժամ քայլելուց հետո նրանք հասան Իչօղլի կոչվող գյուղը: Մինչև կհասնեին գյուղի մյուս ծայրը, ենիչերիներին միացան վայրենի քրդերը. հայի արյան հոտ էին առել: Գյուղի գրեթե բոլոր տղամարդիկ զինված շրջապատել էին «ավարը»: Շարժվեցին դեպի Փուրստ գյուղ: Տեղ հասնելով՝ հայերին լցրին մզկիթ: Քրդերն ու ենիչերիները շրջապատեցին այն: Մեհմեդ բեկը հեռացավ՝ հրամայելով.
– Մի ժամից կվերադառնամ: Վա՛յ ձեզ, թե մի հայ փախել է: Բոլորիդ հայի օրը կգցեմ:
Մզկիթը նեղ էր բանտարկյալների համար. կանգնելու տեղ չկար, հազիվ էին շնչում: Ոմանք սկսեցին լաց լինել: Փորձառուների սիրտը քարացել էր: Նրանք լավ էին պատկերացնում իրավիճակի լրջությունը, լռում էին՝ ներքուստ մռնչալով: Մի քանի ջահել թուրքերից ջուր էր աղերսում, տաքարյունները հայհոյելով կոչ էին անում ուժով բացել դռները.
– Թեկուզ մեռնենք, եկեք խլենք հսկիչների զենքերն ու փախչենք էս դժոխքից...
Աղմուկ բարձրացավ, չորս կողմից անհասկանալի արձագանքներ լսվեցին: Կես ժամ անց Մեհմեդ բեկը վերադարձավ քուրդ Իբրահիմի հետ, որը հայտնի էր իր բարբարոսություններով և պարգևատրվել էր թուրք իշխանությունների կողմից: Բեկը հրամայեց բացել մզկիթի դռները և հայերից տասին դուրս հանել: Հրամանը կատարվեց: Նրանց տարան քսան ենիչերու ուղեկցությամբ: Կես ժամ անց հրամանը կրկնվեց: Մզկիթում խուճապ սկսվեց.
– Ո՞ւր տարան մերոնց, ի՞նչ արին...
– Էլ ո՛չ մեկս դուրս չի գա, մինչև մեր տղաներից գոնե մեկը չվերադառնա:
Նրանք ուժով փակեցին դռները հսկիչի առջև: Սա փորձեց դրսից բացել դուռը, չկարողացավ: Հայերը գլխի ընկան, որ ընդամենը մեկ հսկիչ է դռան հետևում, անսպասելի բացեցին դուռը ու ներս քաշեցին նրան: Փակելով դուռը՝ խլեցին զենքը: Իրարանցում սկսվեց: Քրդերը, հասկանալով իրավիճակի լրջությունը, չհամարձակվեցին ներս մտնել: Ձայն տվեցին Իբրահիմ բեկին, որը, աղբյուրի մոտ նստած, ծխում էր: Սա անմիջապես տեղից թռավ, ձայն տվեց ենիչերիներին և հրամայեց ջարդել դուռը: Ենիչերիները սրերով սկսեցին հարվածել դռանը: Հայերը դուրս գցեցին հսկիչին կիսամեռ վիճակում և անմիջապես փակեցին դուռը:
Բեկն ասաց.
– Եվս տասը հոգու տանելու ենք մեզ հետ:
– Ո՞ւր տարաք մեր ընկերներին:
– Ես նրանց ուղարկել եմ գյուղ (տասին էլ ճանապարհին կացնով սպանել էին և գցել Եփրատը):
– Չենք հավատում քեզ: Նրանցից գոնե մեկին տեսնենք:
– Նրանք չեն կարող գալ:
– Ուրեմն մենք էլ դուրս չենք գա:
Իբրահիմ բեկը ոռնաց հրեշի նման՝ հրամայելով, որ հինգ հոգի դուրս գա: Հայերը դարձյալ ընդդիմացան: Քուրդը, տեսնելով, որ չի կարողանում համոզել նրանց, դիմեց Մեհմեդ բեկին: Նրանք ծրագրել էին ամեն անգամ տասը հայի քսան ենիչերու ուղեկցությամբ հասցնել Եփրատի ափ, որտեղ դահիճները կացիններով սպանելու էին նրանց, իսկ դիակները նետելու էին ջուրը: Հիմա արդեն ավելի կատաղած՝ բարբարոսները է՛լ ավելի սարսափելի որոշում կայացրին՝ մզկիթի տանիքից կրակ բացել հայերի վրա: Այդպես էլ արեցին. վայրկյաններ անց փամփուշտների հեղեղ տեղաց ծուղակում հայտնված հայերի գլխին: Ամեն ինչ վերջացավ: Լռություն տիրեց: Բայց հրեշ Մեհմեդը դեռ բավարարված չէր: Նա հրամայեց վերսկսել կրակը, հետո անձամբ բացեց դուռը, սուրը հանեց ու հարձակվեց դիակների վրա. թուրքը, պարզվում է, հայի դիակից էլ է վախենում, անզեն մոտ չի գալիս:
– Սրանցից ոչ մեկը չպետք է այստեղ մնա: Բոլորին նետե՛ք Եփրատը,– խելագար գոռաց Մեհմեդը:
Այսպես մեկ գիշերվա մեջ մարեցին 1700 մատաղ կյանքեր:
-Իսկ ինչպիսի ընդունելիության այն արժանացավ պատմաբանների ու ընթերցողների կողմից:
Մինչև գրքի տպագրելը ինձ շատ հետաքրքիր էր պատմաբանների կարծիքը: Գիրքը ընթերցել են երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանը, ով շատ դրական կարծիք էր հայտնել գրքի մասին, Հայոց ցեղասպանության թանգարանի ներկա տնօրեն Հարություն Մարությանը, նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրանց կարծիքները շատ կարևոր էր ինձ համար:Մեկ ամիս առաջ է լույս տեսել գիրքը, ընթերցողները դեռևս հիմնականում մեր աշխատակիցներն են. Գրեթե բոլորի արձագանքը նույնն էր, որ մեկ շնչով կարդացվում է, հետաքրքիր է և կարծես գիրքը մեր հետ խոսում է, դու հայտնվում ես այդ ժամանակաշրջանում և թվում է, դու նրանց մեջ ես:
–Ովքե՞ր աջակցեցին գրքի ստեղծման ու հրատարակության գործում:
Տարիներ առաջ, երբ աշխատանքի ընդունվեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ուսումնասիրում և թվայնացնում էի բազմաթիվ վերապրողների հուշեր և ինձ անընդհատ տանջում էր իմ գերդաստանի պատմությունը թղթին հանձնելու միտքը: Շատ էի ափսոսում, որ չէի հիշում պապիկիս, ով ինձ շատ բան կարող էր պատմել. 6 ամսական եմ եղել, երբ նա մահացել է։ Հայրիկս պատմում է, որ պապիկս երկու անգամ է ընդամենը խոսել ցեղասպանության մասին և երբ սկսել է պատմել՝ հուզվել է ու չի կարողացել շարունակել, պապիկիս չուզենալով ցավ պատճառել, այլևս չի հարցրել ոչինչ: Եվ ահա մի քանի տարի առաջ պարզեցի, որ պապիկիս հորեղբոր տղան և թոռը, ովքեր բնակվում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, գրի են առել իրենց հուշերը: Երկու տարի առաջ ծնողներս ԱՄՆ-ից Երևան բերեցին նրանց գրառումները։ Եվ այսօր արդեն իրականացել է իմ երեազանքը՝ տպագրված է գիրքս, որին սպասել եմ տարիներ շարունակ:
-Արդյոք պատրաստվում եք այն թարգմանել նաև թուրքերեն կամ այլ օտարլեզուներով՝ ներկայացնելու ցեղասպանության մասին իրողություններն նաև օտարազգի ընթերցողներին
Այս պահին գիրքը թարգմանվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով, մինչև ամառ պետք է պատրաստ լինի, նախատեսվում է թարգմանել նաև իտալերեն և թուրքերեն:
-Պատրաստվում եք գիրքը ներկայացնել նաև սփյուռքում
Հնարավորության դեպքում առաջինը կներկայացնեմ ԱՄՆ-ում, քանի որ այնտեղ են գտնվում քույրս և Թևեքելյանների մյուս ժառանգները՝ Լոս-Անջելեսում և Բոստոնում:
-Շուտով մոտենում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը,ձեր խոսքը կամ ուղերձը հայ ժողովրդին:
Լինելով պատմաբան, ուսումնասիրություններս ցույց են տվել, որ բոլոր ժամանակներում էլ հայ ժողովրդի համար առաջնայինը կարևոր է եղել և մնում է միասնությունը: Ցեղասպանության տարիներին այն հատվածներում, որտեղ հայերը միասնական են եղել, կարողացել են փրկվել կամ հերոսաբար զենքը ձեռքին զոհվել, թշնամուն պատճառելով մեծ կորուստներ: 2020թ.-ին բռնկված արյունալի պատերազմը փաստեց, որ անցած 100 տարիների ընթացքում աշխարհում շատ բան չի փոխվել։ Թուրքիան այսօր էլ շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, մինչդեռ անամոթաբար ժխտում է 1915-ին իր կողմից կանխամտածված և իրականացրած ոճրագործությունը, որի անունը, միանշանակ, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է։ Հայ ժողովրդի միասնության շնորհիվ մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները և թշնամուն ցույց կտանք իրենց իսկական տեղը:
Գարիկ Ավետիսյան Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի և ֆեյսբուքյան էջի ու Անժել Թևեքելյանի

Թույլ տվեք ուղերձս ներկայացնել ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անատոլ Ֆրանսի խոսքերով. <<Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի: Այն մի կաթիլ արյունը, որ դեռ մնում է, թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնի>>:
Այդ հերոսական սերունդը ծնվել է և ավարտին է հասցնելու իր կռիվը հանուն արդարության, խաղաղության, քաղաքակրթության, հանուն ապահով ու երջանիկ աշխարհի…-Ովքեր են Թևեքելյանները ինչ հետաքրքիր դեպք կպատմեք ձեր գերդաստանի կյանքից

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
2365 դիտում
19:28 21-04-2017
Տեղի ունեցավ «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառումը
Այս բաժնից
970 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
955 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
883 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր