211652_close_icon
views-count1493 դիտում article-date 16:33 17-10-2014

Տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի շնորհանդեսը

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի (ՀՑԹԻ) գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի շնորհանդեսը: Գիրքը պատրաստված է երկու լեզուներով` հայերենով և անգլերենով: Գրքի հրատարակությունը հնարավոր է դարձել «Ամերիա» ընկերությունների խմբի աջակցության շնորհիվ: Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը: Այնուհետև գրքի հեղինակ Հայկ Դեմոյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը լուսաբանող պատկերազարդ գրքի ստեղծումը: «Այս պատկերներն Օսմանյան Թուրքիայի անձնագրերն են»,- ասաց Հայկ Դեմոյանը` հավելելով,որ նմանատիպ գրքի առաջին երեք հասցեատերերը Թուրքիայի Նախագահը, Թուրքիայի վարչապետը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարն են: Նա մակագրեց երեք գրքի վրա՝ վստահեցնելով, որ գրքերը կուղարկվեն հասցեատերերին: Պատկերազարդ այս հատորում ամփոփված են եզակի նյութեր` քաղված XIX-XX դարերի արտասահմանյան մամուլից: Հավաքածուն համոզիչ ներկայացնում է մարդկության և քաղաքակրթության դեմ թուրքական հանցագործությունների իրական պատկերը, որը մշտապես եղել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Գրքում ներառված են անգլիական, ֆրանսիական, ամերիկյան, իտալական, ռուսական, ավստրիական, չեխական, գերմանական և նորվեգական մամուլի նյութերը: Թուրքիայի կողմից հայերի դեմ իրագործված բռնությունները դատապարտող այս հրապարակումները դառնում են միջնորդավորված վկայություններ Հայոց ցեղասպանության պատմական իրողության մասին: - See more at: http://www.genocide-museum.am/arm/17.10.2014-BookPresDONE.php#sthash.dVKIFmfM.dpuf

Նմանատիպ նյութեր