Սյունիքի մարզի զորամասերից մեկում 18-ամյա զինծառայողը ասեղ է կուլ տվել
18-ամյա Լևան Սիրեկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, կապի ուսումնական պարապմունքների ժամանակ իր առողջությանը վնաս է պատճառել` կուլ է տվել ծայրը ջարդած ասեղի կտոր, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողությանը հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


