2586 դիտում
14:02 19-10-2016
ԱՄՆ Կոլորադո նահանգի ՌՕՈՒ բազան հայտնել է թունավոր քիմիական նյութերով ջրի արտահոսքի մասին
Ամերիկյան Կոլորադո նահանգում տեղակայված ռազմաօդային ուժերի «Փաթերսոն» բազան հայտնել է, որ ավելի քան 560 հազար լիտր թունավոր նյութերով ջուր է արտահոսել Կոլորադո-Սփրինգս քաղաքի կոյուղու համակարգ, տեղեկացնում է Ria Novosti-ն։
Ջրում առկա են պերֆտորացված օրգանական միացություններ (PFC), որոնք ուղիղ կապ ունեն օնկոլոգիական հիվանդությունների հետ։
Նշվում է, որ տվյալ ռազմաբազայում օգտագործվում է հրդեհները մարելու համար նախատեսված փրփուր, որի կազմում PFC կան այդ միացությունները։ Նշված քիմիական միացությունների քանակի մասին տեղեկություն չի հաղորդվում։
Տեղի իշխանությունների խոսքով՝ խմելու ջրի մեջ թունավոր նյութերը չեն ընկել։ Ջուրն անցել է տեղի ջրամաքրման կայաններով, բայց դրանց սարքավորումները նախատեսված չեն PFC-ից ջուրը մաքրելու համար:
Սկսվել է հետաքննություն։
Նմանատիպ նյութեր
2098 դիտում
11:13 04-08-2016
Հալեպում թունավոր նյութերով պայթյուններն իրականացրել են ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ապստամբները. ՌԴ
1385 դիտում
12:11 15-08-2015
Տյանցզինում քիմիական նյութերով աղտոտված օդի պատճառով բնակիչների տարհանում է սկսվել
Այս բաժնից
691 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
763 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg