Կոլորադո նահանգում ուղղաթիռ է կործանվել. կա 3 զոհ
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում` Սիլթ քաղաքից ոչ հեռու ուղղաթիռ է կործանվել: Ըստ տեղի իշխանությունների տվյալների, աղետի հետևանքով զոհվել է 3 մարդ:
Նախնական վարկածի համաձայն, ուղղաթիռը ընկել է էլեկտրահաղորդման գծի վնասման պատճառով:
Դեռևս հայտնի չէ, թե ուղղաթիռը որ ընկերությանն է պատկանել: Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է ընթանում, հայտնում է ITAR-TASS-ը: