211652_close_icon

Տեղի կունենա «Ճանապարհորդություն դեպի Ռուսաստան. հանդիպում Ստրավինսկու հետ» համերգային ծրագիրը

views-count829 դիտում article-date 18:35 24-11-2015
Նոյեմբերի 25-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ճանապարհորդություն դեպի Ռուսաստան. հանդիպում Ստրավինսկու հետ» համերգային ծրագիրը։ Այն անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։ Կհնչեն Իգոր Ստրավինսկու ստեղծագործությունները։ Ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերը։ Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Նմանատիպ նյութեր