1624 դիտում
14:32 09-11-2015
Հանդիսատեսին հիացրել է Պենդերեցկու և Ստրավինսկու ստեղծագործությունների կատարումը
Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը շարունակում է հանդիսատեսին պարգևել անկրկնելի երաժշտական երեկոներ՝ լի բացառիկ համերգային ծրագրերով։
Նոյեմբերի 7-ին կայացած համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց Քշիշտոֆ Պենդերեցկու Ադաջո Երրորդ սիմֆոնիայից, որը հայաստանյան պրեմիերա էր, ինչպես նաև՝ Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործությունը։
Համերգից հետո հանդիսատեսը, ներկայացնելով իր հույզերը, նշում էր, որ տպավորված է ստեղծագործություններով և կատարմամբ։
Ալտահար Մաքսիմ Նովիկովը նկատում է. «Մեծն Ստրավինսկին՝ Երևանում։ Դա ուղղակի հիանալի է։ Շնորհակալություն՝ Սերգեյ Սմբատյանին և փառատոնին, որ ներկայացրին այս ստեղծագործությունը»։
Հանդիսատեսի թվում էր նաև իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, ով ընդամենը օրեր անց հանդես է գալու փառատոնի շրջանակներում՝ ղեկավարելով Երիտասարդական նվագախումբը։ Խոսելով երեկոյի մասին՝ մաեստրոն ասաց, որ մեծ բավականություն է ստացել՝ լսելով համերգը. «Գեղեցիկ երեկո էր՝ լի հիանալի երաժշտությամբ»։
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանն էլ ընդգծեց, որ իր համար ամեն անգամ Պենդերեցկու երաժշտությունը լսելն առանձնապես հաճելի է. «Հպարտություն եմ զգում, որ մենք թեկուզ դրսում, սակայն հայկական արմատներ ունեցող հզոր արվեստագետներ ունենք։ Այդ իմաստով առաջին՝ Պենդերեցկու ստեղծագործությունը ոչ միայն էսթետիկական հաճույք պատճառեց, այլև շոյեց փառասիրությունս։ Ստրավինսկու ստեղծագործությունը լսելիս պատկերացրի, որ շատ գեղեցիկ բալետ կլինի։ Կուզենայի բալետն էլ տեսնել։ Իսկ Երիտասարդական նվագախումբն ինձ հայտնի կոլեկտիվ է, և շատ ուրախ եմ, որ այդպիսի երիտասարդներ ունենք»։
Նույն օրը՝ նոյեմբերիի 7-ին, Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց նաև Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը՝ 3 գործողությամբ։
Նշենք, որ խաչատրյանական փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)։ Փառատոնի աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունը, գործընկերները՝ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազա» հյուրանոցը։
Նոյեմբերի 7-ի սիմֆոնիկ համերգը կարող եք դիտել հետևյալ հղմամբ
Նմանատիպ նյութեր
5002 դիտում
14:37 16-02-2018
Պենդերեցկու երգչախմբային ստեղծագործությունների խորությունը մեծապես հուզել էր հայ հանդիսատեսին
727 դիտում
18:35 24-11-2015
Տեղի կունենա «Ճանապարհորդություն դեպի Ռուսաստան. հանդիպում Ստրավինսկու հետ» համերգային ծրագիրը
2363 դիտում
16:07 19-05-2015
Վլադիմիր Պուտինի գոլերը հիացրել են հյուսիսամերիկյան մեկնաբաններին
Այս բաժնից
775 դիտում
11:35 03-01-2025
Մոլդովան կարող է արգելել հայկական ավիաընկերության գործունեությունը
913 դիտում
10:16 03-01-2025
Շնորհավորում եմ բոլորիս 2025 թվականի առաջին աշխատանքային օրվա առիթով. Նիկոլ Փաշինյան
1405 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել