211652_close_icon
views-count100291 դիտում article-date 23:18 10-11-2022

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում .17-ամյա աղջիկը Աքորի բնակավայրի մոտ 7 մետր բարձրությունից ընկել է ձորը, նրան պատգարակով դուրս են բերել փրկարարները, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի բնակավայրի մոտակայքում գտնվող ձորից քաղաքացի է ընկել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են  ԱԻՆ ՓԾ Թումանյանի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մոտ 7 մետր խորությունից պատգարակով ձորից դուրս են բերել Լոռու մարզի բնակիչ՝ 17-ամյա Աստղիկ Օ-ին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Ալավերդու ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները նախ տեղում առաջին օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ալավերդի» ԲԿ, ում առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր