211652_close_icon
views-count27023 դիտում article-date 22:19 21-11-2015

Շատ օլիգարխներ կնախանձեին Blognews.am կայքի աշխատակիցների «Դու միայնակ չես» բարեգործական այս ակցիային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանի կենտրոնում Թումանյան Սպենդարյան փողոցների խաչմերուկում բացվեց Avenue 37 անվամբ բարեգործական սրճարան ճաշարանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեգործական սրճարան, ճաշարանի բացման գաղափարը Blognews.am կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանինն է, կամ այսպես ասած Blognews.am կայքի ողջ անձնակազմինը: Շահույթը փոխանցվելու է «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարաններին, որտեղ ամեն օր որակյալ և էկոլոգիապես մաքուր սնունդ կստանան մի քանի հարյուր սոցիալապես անապահով ընտանիքներ: Առայժմ պատրաստ է միայն առաջին ճաշարանը, որը գտնվում է Ավան վարչական շրջանում: Առաջիկայում նախատեսվում է գրեթե բոլոր վարչական շրջաններում բացել նմանատիպ ճաշարաններ: Avenue 37-ում հնարավորություն է լինելու որպեսզի հաճախորդը հաշվից զատ ցանկության դեպքում վճարում կատարի նաև կարիքավորների սննդի համար (1 ճաշն ընդամենը 500 դրամ արժե): Ենթադրենք հաճախորդի հաշիվը սրճարանում կազմում է 2500 դրամ, սակայն նա վճարում է 3000 դրամ և ժողովրդի լեզվով ասած զդաչին կամ չայեվոյը հաճախորդը ցանկանում է փոխանցել կարիքավորների ճաշի համար, ինչի շնորհիվ շատ կարիքավորներ կսնվեն «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանում: Blognews.am-ի անձնակազմը Avenue 37-ի դիզայնի ու վայրի ընտրության վրա երկար են մտածել, ինչի արդյունքում մայրաքաղաքի հենց սրտում ստեղծել են գեղեցիկ ու վառ այս սրճարանը, որը կարելի է վստահորեն ասել մայրաքաղաքի շատ սրճարանների չի զիջում: Իսկ Blognews.am-ի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանը իր ֆեյսբուքյան էջում [url=https://www.facebook.com/aram.antinyan/posts/1235419803151096?pnref=story]գրել է[/url]: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը Blognews.am-ի աշխատակիցների կողմից բացված բարեգործական սրճարան ճաշարանից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 277+
277+

Նմանատիպ նյութեր