211652_close_icon
views-count1284 դիտում article-date 20:00 18-11-2015

Արցախի կառավարությունը հավանության է արժանացրել 2016թ. Պետբյուջեի նախագիծը

Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: Կառավարության անդամները հավանության են արժանացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Ըստ դրա՝ Արցախի Հանրապետության՝ 2016 թվականի համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի ավելի քան 86 մլրդ 185 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ներառյալ` Հայաստանի Հանրապետությունից ստացվող միջպետական վարկի գումարը: Բյուջետային ծախսերը գալիք տարում կլինեն մոտ 88 մլրդ 946 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), իսկ պակասուրդը կկազմի 2 մլրդ 761.3 մլն դրամ: Պետբյուջեի նախագիծը պլանավորում է նաև Արցախի Հանրապետության համայնքների՝ 2016 թվականի բյուջեները, որոնք եկամուտների գծով կկազմեն 3 մլրդ 812.4 մլն դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), իսկ ծախսերի գծով` 3 մլրդ 812.4 մլն դրամ: Ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանն, ըստ ոլորտների, ներկայացրել է որոշ մանրամասներ՝ հատկանշելով հիմնական փոփոխությունները և ավելացումները գործող պետբյուջեի համեմատ: Վարչապետ Արայիկ Հարությունյանը, խոսելով քննարկվող պետբյուջեի տրամաբանության և սկզբունքների մասին, ընդգծել է, որ պահպանվելու են ոլորտային հատկացումների ծավալները, իսկ որոշ կարևոր ոլորտներ կստանան նպատակային լրացուցիչ միջոցներ: «Ինչ վերաբերում է ծախսերի նվազեցմանը, ապա բարեփոխումների արդյունքում, բյուջետային համակարգում կրճատել ենք 245 հաստիք և 96 մեքենա, ինչի շնորհիվ խնայելու ենք շուրջ 800 մլն դրամ: Այսուհետև ևս շարունակելու ենք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և ծախսերի նվազեցման քաղաքականությունը»,- ասել է Ա. Հարությունյանը: Անդրադառնալով տնտեսության զարգացման տեմպերին, ինչպես նաև՝ փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման քաղաքականությանը՝ վարչապետը ներկայացրել է վիճակագրական մի շարք տվյալներ, որոնք վկայում են ոլորտի շարունակական զարգացման մասին: «Կառավարության խթանող քաղաքականության շնորհիվ՝ հանրապետությունում 2007թ. դրությամբ առկա 3,235 հարկատուների թիվը 2014թ.-ին հասել է 5,110-ի, ինչը հնարավոր է դարձել գլխավորապես ՓՄՁ սուբյեկտների քանակի աճի հաշվին: Գլխավոր ցուցանիշներից մեկը ևս խոսուն է. 2016թ.-ին կանխատեսվում e շուրջ 236 մլրդ դրամ համախառն ներքին արդյունք, մինչդեռ 2010թ.-ին Այն շուրջ 118 մլրդ դրամ էր: Համոզված եմ՝ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրին համապատասխան՝ ընթացիկ տարին կավարտենք ՀՆԱ-ի ավելի քան 8 տոկոս աճով, մոտավորապես նույն չափի աճ նախատեսում ենք նաև 2016թ.-ին»,- նշել է կառավարության ղեկավարը: Ուշադրության կենտրոնում են լինելու գյուղական համայնքներում և բնակավայրերում բնակչության թերզբաղվածությանը, ինչպես նաև քաղաքային բնակչության զբաղվածության ցածր մակարդակին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովման դժվարություններին առնչվող հարցերը: Կառավարությունը հավանություն է տվել նաև փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2016թ. ծրագրին: Նախագիծը հիմնված է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա: Ծրագիրն ուղղված է նպաստելու հանրապետության, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը: Ծրագրով կարգավորվելու են նաև ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական աջակցության, առևտրային բանկերի կողմից դրանց տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, ՓՄՁ սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման և մի շարք այլ ...

Նմանատիպ նյութեր