Լիտվայի նախագահը ստորագրել է պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելու հրամանագիր
Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան Դովիլե Շակալենեին ազատել է ազգային պաշտպանության նախարարի պաշտոնից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը:
«Նախագահ Գիտանաս Նաուսեդան, հաշվի առնելով վարչապետ Ինգա Ռուգինենեի առաջարկը, սահմանադրությանը համապատասխան հրամանագիր է ստորագրել Դովիլե Շակալենեին ազգային պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու մասին», – ասվում է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարի պարտականությունները կկատարի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 23-ից: