Կառավարությունը հավանության է արժանացրել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին օտարելու մասին նախագիծը
ՀՀ կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 17-ի նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԸԲ-ի 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը օտարելու մասին որոշման նախագիծը:
Ինչպես նիստում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը օտարելու (այսուհետև՝ գործարք) մտադրության մասին:
Այդ կապակցությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եռօրյա ժամկետում կուսումնասիրի բոլոր փաստաթղթերը և համապատասխան եզրակացություն կներկայացնի։