211652_close_icon

Վրաստանի նախկին վարչապետ Գարիբաշվիլին խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը

views-count1048 դիտում article-date 21:00 22-10-2025
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հարցաքննության ժամանակ խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը: Դրա մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետական ​​անվտանգության ծառայությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Էմզար Գագնիձեն:

«Այսօր նախկին վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հարցաքննվել է Պետական ​​անվտանգության ծառայությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունում: Նա լիովին համագործակցում է քննության հետ և խոստովանել է մի քանի տարվա ընթացքում ապօրինի եկամուտ ստանալու փաստը»,- ասել է Գագնիձեն:

Ըստ Գագնիձեի՝ առաջիկա օրերին քննչական մարմինը կորոշի, թե ինչպես դասակարգել Գարիբաշվիլիի գործողությունները և ինչ խափանման միջոց ընտրել նրա նկատմամբ:
Վրաստանի գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտնել էր Գարիբաշվիլիի, Պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի և նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի, ինչպես նաև նրանց հետ կապված ութ անձանց տներում խուզարկությունների մասին: Ավելի ուշ Պետական անվտանգության ծառայությանը հայտնեց, որ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների տներից առգրավվել է ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլար, 198 թանկարժեք իր և ժամացույց, արժեքավոր կտավներ, հազարավոր էջ փաստաթղթեր, 50 բջջային հեռախոս և 119 էլեկտրոնային սարք։ Գլխավոր դատախազությունը ավելի ուշ հայտնել է ևս 4 միլիոն դոլարի առգրավման մասին։

2024 թվականին Գարիբաշվիլիին փոխարինել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Գարիբաշվիլին Կոբախիձեին փոխարինել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնում, իսկ ապրիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։ Գարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2013-2015 թվականներին և կրկին 2021-2024 թվականներին։ Բացի դրանից, նա տարբեր ժամանակներում զբաղեցրել է Ներքին գործերի նախարարի և պաշտպանության նախարարի պաշտոնները։

Նմանատիպ նյութեր