3275 դիտում
14:30 15-11-2015
Ֆրանսիա-Գերմանիա. Մահապարտ ահաբեկիչներից մեկը փորձել է «Ստադ դը Ֆրանս» մտնել տոմսով
Նոյեմբերի 13-ին Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում կայացած Ֆրանսիա-Գերմանիա ընկերական հանդիպման (2:0) ժամանակ՝ մարզադաշտի մոտ պայթյուններ կազմակերպած երեք մահապարտ ահաբեկիչներից մեկը խաղի տոմս է ունեցել:
Այդ մասին հայտնել է մարզադաշտի անվտանգության աշխատակիցներից մեկը՝ Զահիրը: Վերջինս պատմել է, որ խաղից 15 րոպե անց ահաբեկիչը փորձել է մտնել 80 հազարանոց մարզադաշտ, սակայն զննության ժամանակ անվտանգության աշխատակիցները նկատել են նրա մահապարտի պայթուցիկ գոտին:
Ահաբեկիչը՝ փախչելով աշխատակիցներից, գործի է դրել պայթուցիկ սարքը: Նշենք, որ դրանից հետո ևս երկու պայթյուն է գրանցվել: Հանդիսականները մարզադաշտի շրջակայքում ահաբեկչության մասին իմացել են միայն 2-րդ խաղակեսում:
Խաղին ներկա Ֆրանսիա նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ տեղեկանալով առաջին պայթյունի մասին, անմիջապես լքել է մարզադաշտը:
Հիշեցնենք, որ Փարիզի 6 հատվածներում իրականացված ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 129 հոգի, որոնցից ավելի քան 100-ը զոհվել է «Բատակլան» համերգասրահում:
Նմանատիպ նյութեր
6356 դիտում
13:00 14-11-2015
Ֆրանսիա-Գերմանիա. «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում պայթյուններից զոհվել է 3 հոգի. տեսանյութ
4151 դիտում
09:02 24-03-2016
Բրյուսելում հայտնաբերվել է մահապարտ ահաբեկիչներից մեկի կտակը
1348 դիտում
13:05 26-09-2014
Էկոնոմ դասի տոմսով Նյու Յորք ժամանած Յացենյուկն իջևանել է ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում
Այս բաժնից
1768 դիտում
23:21 20-11-2024
61 կգ քաշային կարգում Սարգիս Բեգոյանը նվաճել է արծաթե մեդալ
1831 դիտում
22:55 20-11-2024
67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է Արայիկ Հարությունյանը
2062 դիտում
22:30 20-11-2024
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը