Էկոնոմ դասի տոմսով Նյու Յորք ժամանած Յացենյուկն իջևանել է ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Նյու Յորքում իջևանել է աշխարհի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Bloomberg-ի թղթակից Գալյա Պավլիվան.
«Արսենի Յացենյուկը երեկ երեկոյան առանց չափազանցության փառահեղ ելույթ ունեցավ ՄԱԿ-ում: Սակայն ասացեք խնդրեմ, թե ինչու է նա թռչում էկոնոմ կլասով և կանգ առնում Նյու Յորքի ամենաթանկարժեք հյուրանոցերից մեկում` լեգենդար «Պլազեում», ուր ամենահասարակ հյուրանոցային համարն արժե 950 դոլար+8.87 տոկոս հարկ, ինչը և կազմում է 1035 դոլար: Չէ՞ որ դա խաթարում է նրա նկատմամբ, նրա ասածների նկատմամբ վստահությունը»: