Բրյուսելում հայտնաբերվել է մահապարտ ահաբեկիչներից մեկի կտակը
Բրյուսելի Մաքս Ռուզ փողոցում կատարված խուզարկման ժամանակ հայտնաբերվել է մահապարտ ահաբեկիչներից մեկի՝ Իբրահիմ Էլ Բաքրաուի այսպես կոչված կտակը ։
Ինչպես հայտնում է RIA Новости-ն, ահաբեկիչը գրում է, որ ինքը ստիպված է շտապել, և չգիտի, թե ինչ անի:
Ահաբեկիչը գրում է, որ ամենուր իրեն են փնտրում և եթե ինքը միևնույն տեղում երկար մնա, իրեն անպայման կձերբակալեն: