Ֆրանսիա-Գերմանիա. «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում պայթյուններից զոհվել է 3 հոգի. տեսանյութ
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների միջեւ ընկերական հանդիպման (2:0) ընթացքում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է 3 մարդ:
Նշվում է, որ մարզադաշտում եւ նրան հարակից տարածքում առնվազն երեք պայթյուն է գրանցվել:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խաղից անմիջապես էվակուացվել է, սակայն հանդիպումը չի դադարեցվել, որպեսզի տրիբունաներում խուճապ չառաջանա:
Հիշեցնենք, որ Փարիզի 6 հատվածներում իրականացված ահաբեկչական [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/14/70332/]պայթյունների[/url] հետևանքով զոհերի թիվը առնվազն 158 է: Վիրավորների թիվը գերազանցում է 200-ը: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: