Եվրահանձնաժողովը 8 մլն եվրո կծախսի գլխավոր շտաբի շենքի անվտանգությունը ուժեղացնելու համար
Եվրահանձնաժողովի ադմինիստրացիան 8 մլն եվրո է հատկացրել, որը ուղղվելու է գլխավոր շտաբի շենքի անվտանգության համակարգի կատարելագործմանը, հաղորդում է Ria Novosti-ն:
Euobserver-ի փոխանցմամբ՝ աշխատանքներն այդ ուղղությամբ սկսվելու են ամառային արձակուրդների ավարտից հետո: Մասնավորապես, շենքի գլխավոր մուտքի մոտ կտեղադրվեն 3 «անվտանգության գծեր»՝ զրահապատ ապակիներով:
Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ որոշումը կապված է 2014 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած դեպքի հետ, երբ շուրջ 70 քուրդ ակտիվիստ ներխուժեցին շենք՝ պահանջելով ԵՄ-ից օգնություն՝ Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների դեմ պայքարում: