Հռոմի պապը եկեղեցուն կոչ է արել վերջ տալ պահպանողականությունից կառչելուն
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել կաթոլիկ եկեղեցուն դադարեցնել «կառչած» մնալ արմատականությունից և պահպանողականությունից ի պատասխան խնդիրներին, որոնց բախվում է Վատիկանը, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian թերթին:
Հայտարարությունը Պապն արել է Ֆլորենցիայում նախօրեին տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ: Նրա խոսքով՝ եկեղեցին կարող է լինել «կեղտոտ և ծեծված», սակայն ոչ մի դեպքում այն չպետք է տարված լինի փողոց և իշխանությամբ:
Նշվում է, որ ներկա պահին Վատիկանի ղեկավարն ամեն կերպ փորձում է բարեփոխել և «թափ տալ» եկեղեցուն, որը հետզհետե կորցնում է իր հեղինակությունը աշխարհում և բախվում ֆինանսական մեխանիզմների մեջ մեղադրանքներին:
«Եկեղեցին ողջ է: Այն մարմին ունի, որը շարժվում է և մեծանում: Եկեղեցին ունի մարմին՝ Հիսուս Քրիստոսը»,-ասել է Պապը: