211652_close_icon

Հռոմի պապը կոչ է արել վերջ տալ Գազայում «պատերազմի բարբարոսությանը»

views-count2200 դիտում article-date 17:29 20-07-2025
Հռոմի Պապ Լևոն XIV-ը կիրակի օրը կոչ է արել վերջ տալ «պատերազմի բարբարոսությանը»՝ իր խորը ցավը հայտնելով Գազայի միակ կաթոլիկ եկեղեցուն իսրայելական հարվածի կապակցությամբ, ըստ News.am-ի՝ հաղորդում է Reuters-ը։

Ելույթ ունենալով «Անգելուս» աղոթքից հետո, Լևոնը ընթերցել է միջադեպի հետևանքով զոհվածների անունները։

«Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը պահպանել մարդասիրական իրավունքը և հարգել քաղաքացիական բնակչության պաշտպանության պարտավորությունը, ինչպես նաև կոլեկտիվ պատժի, ուժի անխտիր կիրառման և բնակչության հարկադիր տեղահանման արգելքը»,- ասել է նա։

 

Նմանատիպ նյութեր