Մեսին արագացնում է ապաքինումը՝ «Ռեալի» հետ հանդիպմանը մասնակցելու համար
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել մեսին կարող է արագացնել վնասվածքից հետո ապաքինման կուրսը, որպեսզի պատրաստ լինի Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» հետ սուպերկլասիկոյին:
Անցած շաբաթ արգենտինացին անհատական ծրագրով սկսել է մարզվել կատալոնյան ակումբի մարզաբազայում:
Հիշեցնենք, որ Մեսին վնասվածք էր ստացել սեպտեմբերի վերջին՝ «Լաս-Պալմասի» հետ խաղում և շարքից դուրս եկել 7-8 շաբաթով:
Նշենք, որ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: