1689 դիտում
09:40 04-10-2014
«Արմավիա»-ի սեփականատերն արագացնում է սնանկության գործընթացը. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. ««Միկա Լիմիթեդ» ընկերությունն այս տարվա սեպտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել` պահանջելով սնանկ ճանաչել «Արմավիա ավիաընկերություն» ՓԲԸ-ն»:
Թերթը նշում է, որ իր տեղեկություններով` «Արմավիա»-ի դեմ մի շարք ընկերութուններ հայցադիմումներ են ներկայացրել` պահանջելով իրենց պարտքերը, ինչն էլ ստիպել է սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին սնանկության գործընթացն արագացնել, որպեսզի չմարի:
«Տեղեկացնենք, որ ի թիվս այլ ընկերությունների, «Արմավիա»-ի դեմ հայց են ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որին մոտ 800 հազար դրամ պարտք է, «Երմիք» ՍՊԸ-ն, «Կարկոմավտո» ընկերությունը, որին «Արմավիան» պետք է վճարի 16.5 մլն դրամ, և «Բիբլոս բանկը»: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից «Ժողովուրդին» հայտնեցին, որ պարտքի հարցով արդեն դիմել են նաև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ: Իսկ թե ինչ պետք է բռնագանձեն, դեռ հայտնի չէ, քանի որ «Արմավիա»-ի ողջ գույքը գրավադրված է բանկերում, և այսօր ընկերությունը ոչինչ չունի»,-գրում է «Ժողովուրդ»-ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1541 դիտում
08:37 01-03-2014
Ըստ տեղեկությունների՝ «Արմավիա» ընկերության սեփականատերն ընդմիշտ լքել է Հայաստանը․ ՀԺ
1998 դիտում
09:00 08-07-2016
Միջնորդներն արագացնում են ԼՂՀ կարգավորման գործընթացը. «Ժողովուրդ»
4943 դիտում
23:38 22-03-2020
Արման Եղոյան. Կորոնավիրուսը նաև արագացնում է քաղաքական որոշումների կայացման գործընթացը
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»