Սուարեսի համար մրցաշրջանն ավարտված է. նրա ապաքինումը ամիսներ կտևի
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հաջող վիրահատության է ենթարկվել՝ աջ ծնկի վնասվածքի պատճառով:
32-ամյա ուրուգվայցին բաց կթողնի մոտ 4 ամիս:
Նախորդ մրցաշրջանի վերջում Սուարեսին արդեն ծնկի վիրահատության էին ենթարկել վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլի» հետ խաղի ժամանակ: