Շիրակի մարզի դատավոր Էդիկ Մանուկյանն արագացնում է իր թոշակի անցնելը․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանի՝ թոշակի անցնելու ժամանակը շուտով լրանում է, սակայն նա ձեռնամուխ է եղել առավել արագ իրականացնել այդ գործընթացը։
Հավանաբար դատավորը մտավախություն ունի, որ դատավորների թոշակները կրճատելուն ուղղված օրենսդրական քայլերն իրեն կհասնեն։ Դրա համար ցանկանում է օր առաջ ձևակերպել թոշակը, որ ընդունված օրենքը հետադարձ ուժ չունենա»,–գրում է թերթը։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Էդիկ Մանուկյանը հերքել է այդ լուրերը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։