Վլադիմիր Պուտինի գոլերը հիացրել են հյուսիսամերիկյան մեկնաբաններին
Սոչիում կայացել է հոկեյի ընկերական հանդիպում, որին մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինս բարձր ռմբարկուական հատկանիշներ է ցուցաբերել՝ դառնալով ութ գոլի հեղինակ: Նրա թիմը հաղթել է 18:6 հաշվով:
Նշենք, որ խաղին մասնակցել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը երկու գոլ է խփել, հայտնի քաղաքական այլ գործիչներ, հոկեյի նախկին աստղեր, ինչպես օրինակ՝ Պավել Բուրեն:
Խաղը հեռարձակվել է նաև ԱՄՆ-ում և Կանադայում, և հյուսիսամերիկացի մեկնաբանները հանդիպման ամբողջ ընթացքում չեն թաքցրել իրենց հիացմունքը Պուտինի խաղից: