211652_close_icon
views-count3627 դիտում article-date 14:17 07-11-2015

31-ամյա Վաղինակը փորձել է սպանել 23-ամյա նախկին կնոջը՝ դանակի հարվածններն ուղղելով նրա՝ կենսական կարևոր նշանակության օրգաններին

31-ամյա Վաղինակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բազմիցս պահանջել է, որ իր նախկին կինը` 23-ամյա Մարինե Բեժանյանը, հետ վերցնի սույն թվականի փետրվար ամսին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմումը` հակառակ դեպքում սպառնալով սպանել նրան, սակայն Մարինե Բեժանյանը հրաժարվել է կատարել Վաղինակ Հովհաննիսյանի պահանջը: Արդյունքում ձևավորված հակակրանքի պայմաններում և դրանից դրդված` Վաղինակ Հովհաննիսյանը որոշել է սպանել Մարինե Բեժանյանին: Վ. Հովհաննիսյանը հանդիպել է Մ. Բեժանյանին և նրա հորը` Գրիգոր Ժորայի Բեժանյանին, Մարինե Բեժանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր ձեռքում գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է ուղղել Մ. Բեժանյանի մարմնին, մասնավորապես` նրա կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների շրջանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել` հարվածներից մեկը դիպել է Մ. Բեժանյանի կրծքավանդակի ձախ կեսին: Միջամտել է Մ. Բեժանյանի հայրը` Գ. Բեժանյանը` Վ. Հովհաննիսյանի հակաիրավական գործողությունները խափանելու համար, սակայն, վերջինիս կողմից Մ. Բեժանյանին ուղղված դանակի հարվածները դիպել են Գ. Բեժանյանին, որից հետո Գ. Բեժանյանի կողմից Վ. Հովհաննիսյանին դիմադրություն ցույց տալու արդյունքում Վ. Հովհաննիսյանը դեպքի վայրից դիմելով փախուստի, գնացել է տուն: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր