Հոկտեմբերի 11-ի նախագահական ընտրություններում հաղթանակած և Բելառուսը ավելի քան 20 տարի ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր 5-րդ անգամ պաշտոնապես ստանձնեց Բելառուսի նախագահի պարտականությունները, հաղորդում է BCC-ն:
Երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ եթերով հեռարձակվել է բելառուսական բոլոր հեռուստաալիքներով: Այն անցկացվել է Անկախության պալատում, որտեղ այս տարվա փետրվարին Դոնբասի հակամարտությունը քննարկելու համար հավաքվել էին Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ղեկավարները: