211652_close_icon
views-count39431 դիտում article-date 09:52 03-11-2015

Ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ն ու Opel-ը. կան վիրավորներ. դեպքի վայրում մի տղամարդ հայտարարում էր, որ ինքը Ամիրյանցի Արիսիկն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Զաքյան և Մ. Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 43-ամյա Արման Լալայանի վարած Nissan մակնիշի 09 QQ 639 համարանիշի և Opel մակնիշի 33 ՍP 582 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի մեջ գտնվող Երևանի բնակիչ, 35-ամյա Արմեն Հակոբյանը և Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Հովհաննես Վարդանյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ վիրավորներից ով է եղել Opel-ի վարորդը: Ըստ նախնական տեղելկությունենրի՝ վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, ով ինքն է բախվել Opel-ին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Nissan-ը պատկանում է Ամիրյանցի Արիսիկին, ով մինչ ոստիկանների ժամանումը Nissan-ի վրայից հանել էր տվել համարանիշները, սակայն ՃՈ աշխատակիցների ու քննիչի հորդորից հետո համարանիշները հայտնվեցին մեքենայի վրա: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր